Loading...

Կախված ընտրված ուտեստներից՝ ռեստորանը կավելացնի վճարովի փաթեթ։

ընտրել հասցեն
Գլխավոր Մուտք
Զամբյուղ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել «Պիցցա Տաշիր» կայքի այցելուներին իրենց կողմից տրամադրված ցանկանած տվյալների, դրանց մշակման  և պահպանման մեր քաղաքականության մասին։

Տեղեկությունների հավաքագրում։

Մեր կայքից Դուք կարող եք օգտվել երկու եղանակով ՝ գրացնվելով և առանց գրացնվելու։
 

ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝

Մուտքագրելով Ձեր անձնական տվյալները, որոնք մեր կողմից «Անձնական տվյալների պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ պահվում են գաղտնի և չեն կարող փոխացվել երրորդ անձանց՝ բացառությամբ՝ օրենքով խիստ նախատեսված դեպքերի, Դուք կարող եք վստահ լինել Ձեր կողմից մեզ տրամադրված ցանկացած տվյալի խստիվ պահպանմանն ու մեր գաղտնիության քաղաքականության արդյունավետությանը։

Հիշեք, որ մեր կայքում գրացնվելն  անհամեմատ կհեշտացնի կայքից օգտվելը։

«Անձնական տվյալների պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր կողմից իրավաչափորեն կարող են հավաքագրվել և պահպանվել հետևյալ տեղեկությունները, կամ անձնական տվյալները․

 

Ձեր կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես սպասարկումը պատշաճ իրականացնելու համար, պատվերը հաստատող նամակ ուղարկելու, Ձեզ հետ հեշտ կապ հաստատելու, նորությունների մասին տեղեկացնելու, Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու  և Ձեզ գոհացնելու համար։
Վիճակագրության և մեր առևտրային գործունեության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով մենք կարող ենք հավաքագրել նաև այնպիսի ոչ անձնական տեղեկություններ, ինչպիսիք են օրինակ՝

 

Դուք ցանկացած պահի կարող եք շտկել կամ թարմացնել Ձեր անձնական տվյալները խմբագրելով Ձեր անձնական էջը:

Դուք ցանկացած պահի կարող եք չեղարկել Ձեր անդամակցությունը մեր կայքին, մեզ այդ մասին տեղեկացնելով։

Ձեր ցանկության դեպքում Ձեր անդամությունն ու անձնական տվյալները կհեռացվեն Ձեր օգտանունը դադարեցնելու վերաբերյալ հայցից 5 օրվա ընթացքում:

Կայքում գրանցման գործընթացի ավարտին կայքի կողմից Ձեզ է տրամադրվում օգտագործողի եզակի ծածկագիր և օգտանուն։ Նշված Ծածկագիրը չի կարող փոխանցվել այլ անձի մեր կողմից։ Այն պետք է խստիվ պահպանվի նաև Ձեր կողմից։

Համատեղ օգտագործվող համակարգչից օգտվելու պարագայում համակարգչից հեռանալու դեպքում չմոռանաք  դուրս գալ համակարգից։

Եթե Դուք այնուամենայնիվ փոխացնել եք Ձեր գաղտնաբառը այլ անձի, կայքով իրականացված ցանկացած գործողություն, այդ թվում՝ պատվերների վճարման պարտավորություն և ցանկացած այլ հետևանքներ է առաջացնում հենց Ձեր համար, քանի որ Կայքի ավտոմատացված համակարգի համար յուրաքանչյուր գաղտնաբառին համապատասխանում է մեկ օգտատեր, և ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե ով է իրականում համակարգչի առջև Ձեր օգտատիրոջ անունից սեղմում Պատվիրելու կոճակը, պատվերն իրականացնողը նույն Ձեր օգտատերն է, Դուք ։

 

ԳԱՂՏՆԱԲԱՌ

Ձեր գաղտանաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է։ Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրնկվող համադրություն ՝ Կայք մուտք գործելն առավել ապահով դարձնելու համար։

Գաղտանաբառի կորստի դեպքում, այն հնարավոր է վերականգնել կայքի միջոցով՝ հետևելով Կայքի հրահանգներին։

 

ԱՌԱՆՑ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ

Մեր Կայքում Դուք կարող եք կատարել ցանկացած գնում նաև առանց կայքում գրանցվելու։  

Կայքում չգրանցվելու դեպքում  դուք չեք կարողանա՝

Եթե ​​ունեք հարցեր ձեր անձնական տվյալների պահպանության վերաբերյալ, կարող եք զանգահարել 041 11 11 82 հեռախոսահամարով, կամ նամակ ուղարկել մեզ հետևյալ էլ–հասցեին [email protected]